211652_close_icon
views-count4035 դիտում article-date 12:04 01-04-2019

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս. այսօր մեծանուն Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում»,- այս խոսքերի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն է: Ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նրա դերակատարումներով` «Առաջին սիրո երգը» (Արսեն, 1958), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ, 1968թ.), «Տերը» (Ռոստոմ, 1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե, 1969թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն, 1972թ.), «Երկունք» (Մյասնիկյան, 1977թ.), «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս, 1978թ.), «Ապրեցեք երկար» (Սիսակյան, 1979թ.) և այլն: Գրող, թատերախոս Պերճ Զեյթունցյանն ասել է` Աբրահամյանն ընտրել էր մի արվեստ, որում անհնար է խաբել: Նա այն դերասաններից էր, որոնք շատ չէին. «Խորենի հետ մենք արել ենք երեք ներկայացում և մեկ ֆիլմ: «Անավարտ մենախոսությունում» և «Խոր Վիրապում» նա և՛ բեմադրիչ էր, և՛ գլխավոր դերակատար: «Խոր Վիրապն», իմ կարծիքով, անհաջող ներկայացում էր, իսկ «Անավարտ մենախոսությունը» փառավոր էր: Խորենը թագավոր էր բեմում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր