211652_close_icon
views-count32571 դիտում article-date 09:41 01-04-2019

Նայեք, սիրեք, հպարտացեք...Սա Մենք ենք, սա մեր ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է...

Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է՝ Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու հնարավորությունից, գնացել է Արցախ, որ, իր բառերով ասած, պահի ամենավտանգավոր պոստերը: 2016 թվականի ապրիլի 1-ին նրա ծննդյան 19-ամյակն էր, հաջորդ օրը...Այն, ինչ պատմում է նա հաջորդ օրվա մասին, սարսռալու աստիճանի հուզիչ է, բայց նրա աչքերը անասելի տխրում են հատկապես այն ժամանակ, երբ ասում է. - Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից... Թոքը ծակած գնդակից վիրավորված, յոթնօրյա կոմայից հետո հազիվ փրկված տղային, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել ծառայությունը, ուշադրություն չդարձնելով դիրք վերադառնալու նրա ցանկությանը: Բայց նա Քառօրյա կռվից 3 տարի անց ասում է. - Եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման: Նայեք, սիրեք, հպարտացեք...Սա Մենք ենք, սա մեր ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է... [b]Գայանե Պողոսյան[/b]

Նմանատիպ նյութեր