211652_close_icon
views-count22375 դիտում article-date 21:01 31-03-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 26-ամյա Երվանդ Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի 6172 HM տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ե. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Սամսոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր