56464 դիտում
18:37 31-03-2019
Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա տղամարդը մտել է «Կասկադ» համալիրի կանանց սանհանգույց և այնտեղ գտնվողների նկատմամբ բացահայտ անհարհագալից վերաբերմունք ցուցաբերել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 16։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Հարություն Մանուկյանը և հայտնել, որ Թումանյան 10 հասցեում գործող «Կասկադ» համալիրում մի քաղաքացի մտել է կանանց սանհանգուկց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ ի ցույց դնելով սեռական օրգանը, և զբաղվել անհարմար գործողություններով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, ու մինչ կժամանեին ոստիկանները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները կանանց զուգարանից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն։
Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մանուկյանն աշխատում է «Արմոբիլ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: