211652_close_icon
views-count42173 դիտում article-date 14:07 31-03-2019

Ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Արտաքին գործերի նախարարության աշխատակիցը Mercedes ML-ով բախվել է ժայռաբեկորներին. կա վրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արա Մաթևոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 34 AP 218 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ելենա Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր ե ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մաթևոսյանը աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ որպես կցորդ, իսկ վիրավոր Ե. Սաքանյանը՝ «Ամերիա» բանկում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, սակայն վթարի հիմնական պատճառը նա է, որ ողջ ճանապարհահատվածը անբարեկարգ է, բազմաթիվ փոսեր կան ու վարորդը, չկարողանալով փախցնել փոսերը, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ եթե Կապի և տրանսպորտի նախարարությունը գոնե փոսալցման աշխատանքներ կատարեր, ապա հերթական վթարը տեղի չէր ուենա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր