211652_close_icon
views-count2665 դիտում article-date 11:02 31-03-2019

Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են. քվեաթերթիկի երկարությունը ռեկորդային է

Այսօր՝ մարտի 31-ին, Ուկրաինայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Հարցումների համաձայն, նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենկսին է։ Երկրորդ տեղի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Պետության ղեկավարն ընտրվելու է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր