211652_close_icon
views-count2832 դիտում article-date 23:01 30-03-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

Ապրիլի 4-ին կայանալիք Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Մոսկվա կմեկնի Հայաստանի պատվիրակությունը: Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է 13 մարդ, կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար Հակոբ Արշակյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:

Նմանատիպ նյութեր