211652_close_icon
views-count10402 դիտում article-date 22:23 30-03-2019

Բաքվում ոստիկաններն առանց բացատրության ձերբակալել են 2 շաբաթ առաջ բանտից դուրս եկած ակտիվիստ Բայրամ Մամեդովին

Այսօր, մարտի 30-ին, Բաքվում ոստիկանները առանց բացատրության բերման են ենթարկել Nida շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին, որը 2 երկու շաբաթ առաջ համաներմամբ ազատ էր արձակվել: Հաղորդում է [url=https://www.ekhokavkaza.com/a/29851444.html]ekhokavkaza[/url]-ն։ Այս մասին kavkaz-uzel-ի թղթակցին հայտնել է Մամեդովի հայրը՝ Ֆարման Մամեդովը։ Նա հայտնել է, որ իր որդին ձերբակալվել է առանց որեւէ բացատրության տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Ձերբակալված ակտիվիստի հայրը ենթադրում է, որ ձերբակալման պատճառը՝ իշխանություններին քննադատող հարցազրույցներն են և սոցցանցերում կատարած գրառումները։ Մարտի 17-ին Բայրամ Մամեդովը բանտից դուրս գալուց հետո kavkaz-uzel-ի թղթակցին ասել է, որ «կշարունակի պայքարը այն կետից, որտեղ դադարեցրել է»: «Բանտը կոփում է մարդուն։ Այս կոփումը թույլ է տալիս շարունակել պայքարը մեր իդեալների համար», - ասաց Մամեդովը:

Նմանատիպ նյութեր