211652_close_icon
views-count1803 դիտում article-date 21:33 30-03-2019

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ժամանակ, որն անցկացվել է Արվեստների կամուրջի մոտակայքում: Հաղորդում է [url=https://twitter.com/BFMTV/status/1112015209349165056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1112015209349165056&ref_url=https%3A%2F%2Fwww.bfmtv.com%2Fsociete%2Fen-direct-gilets-jaunes-premiers-rassemblements-a-paris%2F]BFMTV[/url] հեռուստաալիքը։ «դեղին բաճկոններ» շարժման ցուցարարների երթն օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Արևելյան կայարանից, քիչ անց աննշան բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ. ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ իրեր են նետել: Դրան ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումից հետո շարասյունը շարունակել է երթը, որի վերջին կետը Տրոկադերնո հրապարակն է: Շաբաթ շարժման ցուցարարները բողոքի երթեր և հանրահավաքներ են նախաձեռնել նաև Փարիզի այլ շրջաններում: Հիշեցնենք, որ ֆրանսիացիները նոյեմբերի 17-ից ի վեր բողոքի ցույց են իրականացնում ամեն շաբաթ: Նրանց բողոքի առարկան սկզբնապես բենզինի գնի թանկացումն էր, որին հաջորդել է նաև դժգոհությունը երկրի կառավարության քաղաքականությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր