211652_close_icon
views-count19001 դիտում article-date 19:54 30-03-2019

Արագածոտնի մարզում Ճանշինի անգործության ու մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Opel մակինիշի 77 GV 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 60 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդին փրկել է երկաթբետոնե արգելապատնեշը, ինչի շնորհիվ ավտոմեքենան ձորը չի գլորվել։ Վարորդին օգնության հասած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակցի շնորհիվ ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի գոտի։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր