211652_close_icon
views-count3013 դիտում article-date 20:04 30-03-2019

Հիվանդասենյակում՝ 4 տարբեր պայուսակներից 4 դրամապանակ էր գողացել․ ոստիկանների բացահայտումը

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Այգեստան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վիգեն Մ․-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 27-ին, ժամը 18.00-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակում, 4 տարբեր պայուսակներից գողացել է 4 դրամապանակ: Գողոնն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտանաբերելու ուղղությամբ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր