211652_close_icon
views-count2304 դիտում article-date 17:37 30-03-2019

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև մարտի 30-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

Նմանատիպ նյութեր