211652_close_icon
views-count54164 դիտում article-date 14:38 30-03-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել է ոստիկանության պետի աշխատակազմի նոր ղեկավար. նա ոստիկանության «հնաբնակներից է»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Մանուկյանը ոստիկանության համակարգի «հնաբնակներից է», համարվում է իր գործի գիտակ, ունի բարձր մարդկային հատկանիշներ, ինչի վառ ապացույցն է, որ թե ոստիկանության համակարգի աշխատակիցները և թե նրան ճանաչողները միշտ նրան դիմելով՝ ասում են. «Մեր շատ սիրելի Նունե Աշոտովնա»։

Նմանատիպ նյութեր