211652_close_icon
views-count2668 դիտում article-date 15:17 30-03-2019

Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է, ըստ էության, նա մարսել է «2016 թվականը». Արա Պապյանը՝ ԼՂ խնդրի մասին. Tert.am

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումը կարելի էր գնահատել բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/30/Ara-papyan/2961150]Tert.am[/url]-ը։ Նրա ենթադրությամբ՝ Փաշինյանը-Ալիևը առանձնազրույցի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումն են հայտել և խոսել մադրիդյան սկզբունքների հունի մասին: «Հանդիպումը գնահատվեց որպես դրական, կառուցողական, թեև դժվար է որոշել, թե ինչն է կառուցողական, դրական, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է՝ անգամ ոչ արդյունավետ, քան չհանդիպելը»,-ասաց նա և անդրադառնալով հումանիտար դաշտում գործողություներին՝ նշեց, որ թեև դա հստակեցված չէ, բայց կարելի է ենթադրել, որ պատանդների փոխանակման մասին է խոսքը, և կարևոր է, թե կողմերը «պատանդ» ասելով ինչ են հասկանում, քանի որ կան մոլորված քաղաքացիներ, բայց կան նաև դիվերսանտներ, և տեղին չէ նրանց ընկալել որպես պատանդ: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ընդգծելուն, Արա Պապյանը նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, և առանց Ադրբեջանի համաձայնության դա չի կարող լինել, իսկ այն ձևաչափին, որը Ադրբեջանը կցանականա, մենք դեմ կլինենք: «Ես ակնկալիքներ չունեմ, երբևէ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, ես լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և պետք է հրաժարվել դրանցից ու այլ սկզբունքներ առաջադրել: Արցախի մասնակցության մասին նախկին իշխանություններն էլ են խոսել, Փաշինյանը ավելի հստակ, հաստատակամ է ասում, բայց հարցն այն է, որ ձևաչափի փոփոխություն, իսկ դա այնուհանդերձ ձևաչափի լողունություն է, չի կարող լինել: Ես չեմ հավատում, որ երբևէ Ադրբեջանը համաձայնի որպես հավասարազոր կողմ բանակցություններում ներգրավվել Արցախը»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/03/30/Ara-papyan/2961150]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր