211652_close_icon
views-count41986 դիտում article-date 11:11 30-03-2019

Արտակարգ իրավիճակ Չարենցավանի և Հրազդանի ճանապարհներին․ առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը․ ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի ոլորաններից» մինչև Սևան ընկած ճանապարհահատվածը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ճանշինականները մինչև այս պահը չեն բարեհաճել կատարել ճանապարհի ձնամաքրման և մշակման աշխատանքներ, ինչի պատճառով էլ մեծ թվով ավտոմեքենաներ, հիմնականում՝ բեռնատար, չեն կարողանում երթևեկել։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակների հրամանատարներ Տիգրան Քոթանջյանի և Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր