211652_close_icon
views-count4789 դիտում article-date 10:58 30-03-2019

Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու․ Օգանովսկին՝ իր հրաժարականի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաև 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»: Իսկ մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվեց, ինչ-որ անհասկանալի բառեր ասաց ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն տևական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր