211652_close_icon
views-count1426 դիտում article-date 10:37 30-03-2019

Բանակցություններում մեր ռազմավարական խնդիրը հեղափոխությամբ ձեռք բերած քաղաքական առավելությունը կապիտալիզացնելն է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, սակայն ինքնին բավականին խոսուն էր մի դրվագ, որը գործնականում առնչություն չունի օրակարգին, սակայն, ըստ էության, չափազանց խոսուն է իրերի ներկայիս դրության և մթնոլորտի, քաղաքական հարաբերակցության և, թերևս, քաղաքակրթական հարաբերակցության տեսանկյունից: «Բրիստոլ» հյուրանոցից հեռանալիս, հյուրանոցի ելքի մոտ Փաշինյանին սպասում էին քաղաքացիներ, ըստ երևույթին Եվրոպայում գտնվող մեր հայրենակիցներ, որոնք նրա հետ սելֆի արեցին, մինչ վարչապետը կնստեր մեքենան և կհեռանար: Ինչպես է հեռացել Ալիևը: Թերևս առանց սելֆիի: Անշուշտ սելֆին չէ, որ պետք է «գեղեցկացնի» հակամարտության որևէ կողմի՝ բանակցային մրցունակության տեսանկյունից, սակայն գործնականում երբեք գաղտնիք չի էլ եղել, որ արցախյան հարցը ոչ միայն ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական նշանակության հարց է, և այստեղ այդ կռվանը առանցքայիններից մեկն է եղել հենց ամենասկզբից: Եվ այդ իմաստով, հանդիպման ավարտը գործնականում արտացոլում էր Հայաստանի ձեռք բերած շոշափելի առավելությունը, որ ստացվել է թավշյա հեղափոխության շնորհիվ: Ի դեպ, այդ առումով հատկանշական է, որ Վիեննայի հանդիպումից օրեր առաջ Ալիևը տիկնոջ հետ փորձում էր «կրճատել» այդ տարածությունը՝ սելֆիներ անելով Բաքվի փողոցներում, բայց Վիեննայի հյուրանոցի մուտքի մոտ Հայաստանը դարձյալ մեծացրեց կամ ընդգծեց առավելությունը, իսկ Ադրբեջանի նախագահի մտքով թերևս չէր անցել պատրաստվել այդօրինակ մարտահրավերի: Կրկնենք, որ, անշուշտ, այդ ամենը մեծ և լայն դիմակայության ու մրցակցության բաղադրիչ է, և կանխորոշելով, իհարկե, շատ բան, չի կանխորոշում ամեն ինչ: Մյուս կողմից, ներկայումս, եթե ընդհանուր առմամբ ամփոփ ներկայացնենք իրողությունն ու հայկական կողմի ռազմավարական խնդիրը, ապա կարող ենք արձանագրել, որ այդ խնդիրը թավշյա հեղափոխության միջոցով ձեռք բերած քաղաքական-քաղաքակրթական առավելությունը հետևողականորեն կապիտալիզացնելն է բանակցային կամ կարգավորման գործընթաց կոչվող տիրույթում հայկական դիրքերը ամրացնելու համար: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ Հայաստանը թողնի Մադրիդյան սկզբունքները որպես բանակցության հիմք կամ դիրք և ձեռնամուխ լինի նոր դիրքավորման: Երևանն արել է դա, և խնդիրը գործնականում այդ դիրքերում ամրանալն է: Վիեննան, խոշոր հաշվով, կարևոր է հենց այդ տեսանկյունից, որպես պաշտոնական մեկնակետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր