211652_close_icon
views-count18173 դիտում article-date 10:00 30-03-2019

Մինչ Ճանապարհային ոստիկանությունն ու Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները կորոշեն, թե ով պետք է քայլ անի տապալված ցուցանակը նախկին տեսքի բերելու համար, վարորդները քաղցր խոսքերով են հիշում նրանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է Երևանի Թբիլիսյան խճուղուց դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածին տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը տապալված է գետնին, իսկ պատկան մարմինները, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանությունն ու տարածքը սպասարկող Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները ուղտի ականջում քնած են։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ճանապարհային երթևակության կարգավորման ատրիբուտներից է նաև երթևեկությունը կարգավորող ցուցանակների տեղադրման փաստը։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատկան մարմինների վրա տեղացած այս ձյունը չի ազդի, ու կարճ ժամանակում տապալված երթևեկությունը կարգավորող նշանը կվերականգնեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր