211652_close_icon
views-count17879 դիտում article-date 19:01 29-03-2019

Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է. Lurer.com

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է, դատարանը մերժել է դատախազության բողոքը: Այս մասին [url=https://lurer.com/?p=316888&l=am&fbclid=IwAR2tkxveH8s2HyGL3FvMuEFCgU9_s5zq5u5xi8V-QhxibVbNNqPjC-OQWtA]ԼՈւՐԵՐ․com[/url]-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Արդեն տեղեկացրել ենք՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Մանրամասներն՝ [url=https://lurer.com/?p=316888&l=am&fbclid=IwAR2tkxveH8s2HyGL3FvMuEFCgU9_s5zq5u5xi8V-QhxibVbNNqPjC-OQWtA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր