ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնականին
Այսօր՝ մարտի 29-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովին: Հեռագրում մասնավորապես ասված է՝
Հարգեկի գործընկեր,
Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի մասին, որի կապակցությամբ հայտնում եմ Ձեզ իմ խորազգաց ցավակցությունը և խնդրում կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր փոխանցել զինվորական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:
[b]Անվտանգության խորհրդի գրասենյակ[/b]