211652_close_icon
views-count5572 դիտում article-date 18:35 29-03-2019

Բավարարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացման մեջ կասկածվող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները

Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին: Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ: Հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են ՀՀ գլխավոր դատախազը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Դատավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: եռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նկատի ունենալով կատարված հանցագործությանը դատավորի առչություն ունենալու հիմնավոր կասկածի առկայությունը և այն հանգամանքը, որ քրեական գործով ձեռք բերված նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ, ազատության մեջ մնալով, դատավորը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Քննության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններն էլ այսօր Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր