211652_close_icon
views-count1328 դիտում article-date 16:47 29-03-2019

Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։

Նմանատիպ նյութեր