211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:12 29-03-2019

Ֆրանսիայում դելֆինների ռեկորդային անկում է գրանցվել․ ափեր են նետվել 1100 դելֆիններ

2019 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից Ֆրանսիայի ափեր են նետվել ռեկորդային թվով՝ 1100 սատկած դելֆիններ: Այդ մասին հայտնել է [url=https://www.france24.com/en/20190329-france-environment-dead-dolphins-beaches-fishing-sea-shepherd-macron]France 24[/url] հեռուստաալիքը: «Երբեք թիվն այսքան մեծ չի եղել: Միայն վերջին երեք ամսվա ընթացքում գերազանցվել Է անցյալ տարվա ռեկորդը, երբ սատկած առանձնյակների թիվն ամենաբարձրն Էր 40 տարվա ընթացքում»,-հայտնել են La Rochelle գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում: Ծովային կաթնասունների զանգվածային անկումը կապում են արդյունաբերական ձկնորսության հետ այն դեպքում, երբ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստները Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունից պահանջում են գործարկել դելֆիններին փրկելու ազգային նախաձեռնությունը: Մասնագետները նշում են, որ հայտնաբերված դելֆինների 90 տոկոսը սատկել Է այն վերքերի պատճառով, որոնք ստացվել են արդյունաբերական ձկնորսների ցանցերն ընկնելիս։

Նմանատիպ նյութեր