211652_close_icon
views-count1467 դիտում article-date 10:57 29-03-2019

Դեպի Ռուսաստան այցերի նրբերանգները. Արմեն Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում ՌԴ է այցելել 11 անգամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտա­րերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը: Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնա­կան հաղորդագրություն: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մաս­նակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Սակայն, ըստ նախագահականի. «Քա­նի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահ­մանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»: Եվ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և փոխնախարար Կարասինի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր