211652_close_icon
views-count3335 դիտում article-date 00:10 29-03-2019

Մեկնարկել է ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»,-գրել է խոսնակը: Հիշեցնենք, որ վաղը նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր