211652_close_icon
views-count70446 դիտում article-date 16:13 29-03-2019

Դատարանը վերահաստատեց կալանքի որոշումը և 19-ամյա «Մողեսիկը» տեղափոխվեց Նուբարաշենի բանտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ, մարտի 28-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Արդարադատության փոխգնդապետ Ռոման Մախմուդյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշումը վերահաստատի Երևան քաղաքի Սարի թաղի 24 փողոցի բնակիչ 19-ամյա «Մողեսիկ» մականվամբ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը, և Ա․ Գրիգորյանը դատարանի դահլիճից Ոստիկանության ուղեկցող վաշտի ծառայողների կողմից տեղափոխվել է Նուբարաշեննի բանտ։ «Մողեսիկը» կասկածվում է այս տարվա մարտի 19-ին Երևանի Տիգրան Պեծի պողոտայում Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Համբարձում Եզեկյանին սպանելու մեջ, ինչպես նաև՝ 2018 թվականին դեկտեմբերի 24-ին Սարի թաղի բնակիչ 45-ամյա Վահան Կարապետյանին «որովայնի առաջանային պատի և ձախ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» պատճառելու մեջ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/27/1120775/?fbclid=IwAR1Rg_Zk0fpxG8QxrmspnkMU-rU6zsPkHzYbW-u67wl6ph7pU-3K7RqLtTQ]ավելի վաղ [/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ընտրի հետախուզման մեջ գտնվող, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 19-ամյա Աշոտ Գրիգորյանի նկատմամբ: Ա. Գրիգորյանի նկատմամբ Էրեբունու և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Ա. Գոյունյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) և 112 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք պատճառելու) հատկանիշներով: Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալի միջնորդությունը և Ա. Գրիգորյանի նկատմամբ որոշում է կայացվել: Եթե նա հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահներին, տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ: Ա. Գրիգորյանը, ով ընկերական շրջապատում ավեի շատ հայտնի է «Մողեսիկ» մականվամբ, 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին Երևանում Սարի Թաղի 1-ին փողոցում դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք էր պատճառել մի քաղաքացու: Իսկ այս տարվա մարտի 19-ին էլ Երևանում դանակի մի քանի հարվածներով սպանել էր Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող 29-ամյա Համբարձում Եզեկյանին: Սպանությունը տեղի էր ունեցել մարդաշատ վայրում՝ «Քուին Բուրգեր» սննդի կետոի դիմաց, որից հետո «Մողեսիկը» դիմել էր փախուստի: Կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանությունը կատարել է նա: Քիչ հետո ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հետախուզման մեջ գտնվող «Մողեսիկ» մականվամբ Աշոտ Գրիգորյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանության Էրեբունու բաժին, քանի որ նա արդեն տեղակացված էր եղել, որ Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները արդեն բավականին զորեղ փաստեր էին ձեռք բերել, որ և Սարի Թաղի դանակահարությունը և «Քուին Բուրգերի» մոտ տեղի ունեցած սպանությունը կատարել է ինքը ու ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում այլ ելք չունենալով՝ ներկայացել էր իրավապահներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր ընկերներին հայտնել էր, որ ինքը «վիզ դնող» տղա է ու գնալու է պապու հետքերով և «վիզ է դնելու», որ հանցագործ աշխարհում «օրենքով գող» կարգվի: «Լրիվ մողեսի հոգեբանություն», ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին նրա մտերիմները: «Եթե անմեղ տեղը մարդ խփելով ու սպանելով պիտի գող դառնաս, ավելի լավ է մնաս չճանաչված հարիֆ», ասել էին ֆոտոլրագրողի հետ զրույցում նրան ճանաչողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր