211652_close_icon
views-count16435 դիտում article-date 22:20 28-03-2019

Ավագանու անդամները ծաղրում էին ինձ. Ապրիլյան պատերազմի մասնակցի մայր. NEWS.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://news.am/arm/news/503963.html?fbclid=IwAR0Biin2c7wISbZWF03p2GLOLqPdSnLGHNldEemwF4k3x2lPzssaPWqA94E]NEWS.am-[/url]ը գրում է. Ապրիլյան քառօրյայի մասնակից Ալբերտ Վարպետյանի մայրը՝ Սիրանույշ Տելյանը, նախօրեին ներկա է եղել ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստին, որից շատ դժգոհ է մնացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Սիրանույշը։ «Երեւի 30 հոգի կլինեին, բայց 30–ից 5–ն էին լսում իմ խնդիրը։ Մյուսները ծաղրելով, քմծիծաղ տալով, մեկը հետեւից գոռում էր, որ իրեն լսել ենք, ինչու պետք է նորից լսենք, պարբերաբար դիմացի նստած տղաները քմծիծաղ տալով ասում էին, թե խի՞ պիտի սենյակ տան քո տղուն»,– պատմեց տիկին Սիրանույշը։ Տելյանի խոսքով՝ ժամանակին իր որդուն խոստացած բնակարանի գործի ձգձգումն ուղիղ կապ ունի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ Ավագ Սարգսյանի հետ, որը տիկին Սիրանույշի խոսքով, համաձայնության գալով «շենքի լիազոր» Աիդա Դոխոյանի հետ, ձգձգել է իրենց բնակտարածք տալու հարցը՝ դրա դիմաց իրենից Աիդա Դոխոյանի միջոցով գումար ստանալու ակնկալիքով։ Ավագ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում։ Տելյանի նշած սենյակներն արդեն գրանցվել են համայնքի անունով ու նրան տեղյակ է պահվել, որ բնակարանի օտարման իրավասությունը Երեւանի ավագանունն է։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/503963.html?fbclid=IwAR0Biin2c7wISbZWF03p2GLOLqPdSnLGHNldEemwF4k3x2lPzssaPWqA94E]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր