211652_close_icon
views-count1239 դիտում article-date 21:36 28-03-2019

ԵԽԽՎ նախագահն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են համագործակցության խորացման հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ուերեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվողաշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր համագործակցությունը ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ:Պաշտպանը հատկապես ընդգծել է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքային հանդիպումները, որոնց ժամանակ տեղեկություններ են փոխանակում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական կատարելագործման հարցում ԵԽԽՎ-ն ունի կարևոր դեր:

Նմանատիպ նյութեր