211652_close_icon
views-count1452 դիտում article-date 21:48 28-03-2019

Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին

Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը: Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձավ Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին ու հարաբերությունների զարգացման հեռանկարին։ Դեսպան Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը Սկանդինավյան երկրներում և որ կանի հնարավորը թե՜ Շվեդիայի, թե՜ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի խորացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

Նմանատիպ նյութեր