211652_close_icon
views-count2825 դիտում article-date 19:12 28-03-2019

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով մարդկային զոհերի մասին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»:

Նմանատիպ նյութեր