211652_close_icon
views-count17153 դիտում article-date 17:30 28-03-2019

Վանաձորում կրկին բողոքի ցույց են իրականացնում «Ռեջիոն Էներջի» ընկերության նախկին աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեջիոն Էներջի» ընկերության մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի բակում, պահանջելով 2011թ-ի իրենց 4 ամսվա աշխատավարձերի չվճարման հետեւանքով առաջացած տույժ-տուգանքների փոխհատուցում, որը ընկերությունը պետք է վճարեր դատարանի օրինական վճռով: 2016թ-ին աշխատակիցները վերջապես ստացել էին իրենց աշխատավարձերը, սակայն դրա վրա գոյացած տույժ տուգանքները, որը բավականին մեծ գումար է կազմում, այդպես էլ չվճարվեց մինչ օրս, մինչդեռ դատարանի վճռով դրա փոխհատուցումը եւս սահմանվել էր: Աշխատակիցների հետ հանդիպել է մարզպետ անդրեյ Ղուկասյանը, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրին, բայց քանի որ սնանկության կառավարչի վրա քրեական գործ կա հարուցված, ինքը աշխատակիցների դժգոհությունը եւս փոխանցել է դատախազություն՝ քննություն իրականացնելու նպատակով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր