211652_close_icon
views-count3844 դիտում article-date 16:40 28-03-2019

Երևանում Հյուսիսային պողոտայում բացվեց Եվրոպայի հրապարակը. միջոցառմանը ներկա էր ԵԽԽՎ նախագահը

Երևանում Հյուսիային պողոտայում այսօր, մարտի 28-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ բացման արարողությունը: Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը: Քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով: Եվրոպայի հրապարակի բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության մի խումբ անդամներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր