211652_close_icon
views-count5301 դիտում article-date 15:54 28-03-2019

Facebook-ն արգելել է սպիտակ ազգայնականության և սպիտակ անջատողականության գովերգումը կամ աջակցությունը

Facebook-ը ատելության կոնտենտի դեմ պայքարի շրջանակում արգելել է «սպիտակ ազգայնականության և սպիտակ անջատողականության» գովերգումը կամ աջակցությունը, փոխանցում է [url=https://www.bbc.com/russian/news-47731403]BBC[/url]-ն: Facebook-ում և Instagram-ում արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթից սկսած: Արգելքը չի տարածվում որոշ հրապարակումների վրա, որոնք, սոցցանցի համաձայն, արտահայտված են ազգայնականության կամ քաղաքական անկախության ավելի ընդարձակ հայեցակարգով: Facebook-ից հայտարարել են, որ վերջին ամիսներին գիտնականների և «քաղաքացիական հասարակության անդամների» հետ զրույցները հանգեցրել են այն եզրակացության, որ սպիտակ ազգայնականությունը և անջատողականությունը կապված են ատելության կազմակերպված խմբերի հետ:

Նմանատիպ նյութեր