211652_close_icon
views-count1795 դիտում article-date 14:44 28-03-2019

Սիեթլում անհայտ անձը փողոցում կրակ է բացել, կան զոհեր

ԱՄՆ Սիեթլ քաղաքի հյուսիսում անհայտ անձը կրակ է բացել փողոցում, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է [url=https://www.washingtonpost.com/nation/2019/03/28/shooting-seattle-leaves-two-dead-two-critical-condition-police-say/?noredirect=on&utm_term=.47d49a73a0e8]The Washington post[/url]-ը: Զոհերից մեկը 50-ամյա տղամարդ է, մյուսը՝ ավտոբուսի 70-ամյա վարորդ: Վերջինս, չնայած ստացած կրակոցին, կարողացել էր շրջել ավտոբուսը և հեռանալ դեպքի վայրից՝ փրկելով ուղևորների կյանքը: Ավելի ուշ նա մահացել է: Տղամարդը անկանոն կերպով կրակել է ավտոմեքենաներում և ավտոբուսում գտնվող մարդկանց ուղղությամբ, ինչից հետո առևանգել է մոտակայքում կայանած մեքենան, սակայն փախուստի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի: Նրան ձերբակալել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր