211652_close_icon
views-count762 դիտում article-date 10:42 28-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 3-ական, ապօրինի ծառահատման ու կաշառակերության 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, հոգեմետ նյութերի կամավոր հանձնման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, ծեծի և ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական, սպանության ու կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր