211652_close_icon
views-count2556 դիտում article-date 10:37 28-03-2019

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում: Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացա­կանյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել: Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ: Մեր հավաստի տվյալներով՝ Զ. Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիև բանակ­ցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ: ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ նախարար Մնացականյանը խորհր­դակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաև մարտի 28-ին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր