1687 դիտում
10:14 28-03-2019
Ինչպե՞ս է կառավարությունը բյուջեի եկամտային մասը գերակատարելու 40 մլրդ դրամով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն՝ մոտ 90 մլն դոլարով»:
Վարչապետի կարծիքով՝ դա նշանակում է, որ կառավարությունը կգերակատարի 2019-ի պետբյուջեի եկամուտների մասով ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Ազգային ժողովի կողմից:
«Փաստի» տեղեկություններով՝ այս տվյալները հաճելի անակնկալ են եղել նաև Փաշինյանի համար: Ըստ ներքին ուսումնասիրությունների՝ այդ հավելյալ եկամուտների ավելացումը արդյունք է (նաև արդյունք կլինի) ստվերի դեմ պայքարի և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության:
Ըստ մեր աղբյուրի՝ ՊԵԿ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, ում աշխատանքից վարչապետը լիարժեքորեն գոհ է: Ինչ վերաբերում է գործիքակազմին, ապա արդյունավետ աշխատանքին նպաստում է հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը բավականին լավ թվայնացման մակարդակ ունի, որը թույլ է տալիս վեր հանել այն ոլորտը կամ ընկերությունները, որոնք համարվում են առավել ռիսկային:
Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ, ըստ իշխանության ներկայացուցիչների, երկրորդ հանգամանքը, որը նպաստելու է հավելյալ պետական եկամուտների հավաքագրմանը, քաղաքացու և կառավարության երկխոսության ձևավորումն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2965 դիտում
16:46 30-11-2017
Կառավարությունը 2018-ի պետական բյուջեի ծախսային մասն ավելացնում է 15 մլրդ դրամով
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»