211652_close_icon
views-count2507 դիտում article-date 09:50 28-03-2019

Կառավարությունը մտա­դիր է լուծարել «Հայաստանի ավտոմո­բիլային ճանապարհների տնօրինու­թյուն» ՊՈԱԿ-ը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտա­դիր է լուծարել «Հայաստանի ավտոմո­բիլային ճանապարհների տնօրինու­թյուն» ՊՈԱԿ-ը: Սա նշանակում է, որ 50 աշխատող գործազուրկ կդառնա: Այն լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի Տրանս­պորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ նախարարության՝ ՊՈԱԿ-ի լուծար­ման դեպքում կխնայվի 37 մլն 572 հա­զար դրամ գումար, որը պետական բյու­ջեից հատկացվում է կազմակերպության վարչակազմի պահպանման համար: Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատողներին լուծարման մասին չեն տեղեկացրել: Կազմակերպության հաշվապահ Համլետ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթեր­թի հետ զրույցում ասաց. «Երևի պետք չէ, այդ օղակը մեզ պետք չէ, ճանա­պարհներ պետք չեն, ոչինչ պետք չէ: Բայց ՊՈԱԿ-ը ՀՀ մարզային հանրապե­տական նշանակության ճանապարհնե­րի հետազոտություններ է իրականաց­նում, ճանապարհների նորոգման հետ կապված ստուգում է՝ ճիշտ են նորոգում, թե ոչ, զարգացման ծրագիր է մշակում, ներկայացնում: Մենք ծանուցում չենք ստացել լուծարման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր