211652_close_icon
views-count1770 դիտում article-date 09:22 28-03-2019

Սասուն Միքայելյանը ԵԿՄ է ներառում ՔՊ-ականների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից: Ավելին, խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաև ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները: Ըստ նույն աղբյուրների, հիմնական դժգոհություններից մեկն այն է, Սասուն Միքայելյանը ակտիվորեն կառույց է ներառում ՔՊ-ականների, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հիմա էլ նոր իշխանություններն են ուզում ԵԿՄ-ն ներքաշել քաղաքականության մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր