211652_close_icon
views-count13964 դիտում article-date 09:08 28-03-2019

Նոյեմբերյանում նշվեց Թատրոնի միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետարանի մշակույթի և կրթության բաժնի վարիչ Մանե Ղազումյանը, հոգևորականներ, հյուրեր Թբիլիսիից և Նոյեմբերյանի թատերասեր հասարակությունը: Միջոցառման ժամանակ նշվեց Նոյեմբերյանի թատրոնի կազմավորման 80, և Ժողովրդական թատրոնի կոչման արժանանալու 50-ամյակները: Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, ժողովրդական թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ: Երեկոն ընդմիջվում էր գեղարվեստական համարներով և ցուցադրվեցին դրվագներ «Եզովպոս» ներկայացումից Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+

Նմանատիպ նյութեր