211652_close_icon
views-count1314 դիտում article-date 08:59 28-03-2019

ԱՄՆ-ը կարևորում է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը. «Ամերիկայի ձայն«

Միացյալ Նահանգների համար Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և բոլոր մյուս հավատքների դավանող մարդկանց անվտանգության ապահովումն առաջնահերթ խնդիր է: Այս մասին Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4850971.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Լսումների ընթացքում կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին նշեց, որ Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներն ու եզդիները պետք է սեփական ինքնավար շրջաններ հիմնադրելու իրավունք ստանան, որտեղ ինքնուրույն կապահովեն իրենց անվտանգությունը. «Միայն Նինվեում ու Սինջարում ինքնավարության որոշ աստիճանն ապահովելով նրանք կարող են պաշտպանել իրենց»: Ֆորթենբերին տեղեկացրեց, որ իր գործընկեր Աննա Էշուի հետ այդ ինքնավարությունն ապահովող օրենքի նախագիծ է նախապատրաստում: Կոնգրեսականներին անհանգստացնող այլ մարտահրավերների թվում էին Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Ջեֆ Ֆորթենբերիի խոսքով, Չինաստանը, ունենալով Միացյալ Նահանգների չափերին հասնող տնտեսություն, զարգացող երկրների օգնության համար հատկացնում է տասնյակ անգամ ավելի քիչ գումարներ. «Չինաստանը ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում իր վրա որևէ բանի համար և աշխարհը սկսում է գիտակցել Չինաստանի այդ գիշատիչ եսասեր բնույթը»: Անդրադառնալով Ռուսաստանի խնդրին, պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Ռուսաստանի դեմ միջազգային նորմերի խախտման համար ընդունվել են պատմության մեջ առավել մեծ թվով պատժամիջոցներ, իսկ Միացյալ Նահանգներից շուրջ վեց տասնյակ ռուսաստանցի լրտես է վտարվել. «Մենք ցույց տվեցինք և Վլադիմիր Պուտինը համոզվեց, որ մենք վճռական ենք տրամադրված և թույլ չենք տալու նրան վտանգել Եվրոպան և Արևմուտքը»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծեց, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ չի ցանկանում սրել հարաբերությունները և պատրաստ է համագործակցել այն հարթակներում, որտեղ երկու կողմերն ունեն ընդհանուր շահեր:

Նմանատիպ նյութեր