211652_close_icon
views-count2276 դիտում article-date 23:16 27-03-2019

Տեղի է ունեցել քարաթափում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Մարտի 27-ին, ժամը 15:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել գերեզմանատնից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին (Աթարբեկյան փողոցին կից շրջանցիկ ճանապարh է). հարակից ժայռի բեկորները (մոտ 4 խմ) թափվել են և ճանապարհը դարձրել երկկողմանի փակ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհը կմաքրվի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից:

Նմանատիպ նյութեր