2279 դիտում
23:16 27-03-2019
Տեղի է ունեցել քարաթափում. փրկարարները սահմանազատել են տարածքը
Մարտի 27-ին, ժամը 15:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել գերեզմանատնից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին (Աթարբեկյան փողոցին կից շրջանցիկ ճանապարh է). հարակից ժայռի բեկորները (մոտ 4 խմ) թափվել են և ճանապարհը դարձրել երկկողմանի փակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհը կմաքրվի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
21:31 23-04-2024
Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան
535 դիտում
21:23 23-04-2024
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշի սահմանազատման մասին
433 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին