211652_close_icon
views-count1508 դիտում article-date 22:58 27-03-2019

Հերթական գրպանահատը բերման ենթարկվեց

Մարտի 26-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին: Պարզվել է, որ ժամը 20.25-ին Մաթևոս Հ.-ն թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 21.000 դրամ և նույնականացման քարտ: Մաթևոս Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է գողոնը: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր