211652_close_icon
views-count3582 դիտում article-date 20:55 27-03-2019

«Հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել իր տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ». The Washington Times-ի անդրադարձը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/27/article-wt/2958584]Tert.am[/url]-ը գրում է Ամերիկյան [url=https://www.washingtontimes.com/news/2019/mar/26/beyond-armenias-velvet-revolution/]The Washington Times [/url]պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», դրա արդյունքներին՝ հիշեցնելով, որ շուտով կլրանա նշանակալի իրադարձության մեկ տարին: Հետադարձ հայացք գցելով կատարված իրադարձություններին՝ հեղինակը գրում է, որ նախորդ տարվա ապրիլին «հմուտ բարեփոխիչ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն իր ձեռքն առավ, իսկ մերօրյա ռազմական առաջնորդներից, նախկին ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին մոտ պաշտոնյաներից բաղկացած հին իշխանությունները հեռացան»: «Եվրոպայից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում հայամետ կոնգրեսականների կողմից գովեստներ ստացվեցին, մինչդեռ Սպիտակ տունն ու Պետդեպը չափազանց հոռետեսական են տրամադրված: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը վերջերս Հայաստան էր այցելել, ունի հետևյալ դիրքորոշումը՝ Հարավային Կովկասը ռազմավարական կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. Ադրբեջանն ու Վրաստանը Միացյալ Նահանգների կայուն և հուսալի դաշնակիցներն են, իսկ Հայաստանը շարունակում է անկարող մնալ այս կարևոր ակումբին միանալու հարցում՝ իր ինքնիշխանությունը հանձնելով «Մայր Ռուսաստանին»: Բոլթոնի համոզմամբ՝ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում է հնարավոր փոխել Հայաստանն ու երկիրը դնել անկախության, արդիականացման և բարգավաճման ուղու վրա: Ի դեպ, հենց սրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումները: Փորձագետներն էլ ասում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներուժը լիարժեք կբացահայտվի միայն երեք երկրների ամբողջական մասնակցության դեպքում: Ուստի՝ Հայաստանը պետք է վերջ դնի ԼՂ պատերազմին, դրան զուգահեռ դուրս գա իր վասալի ստվերից»,-գրում է հեղինակը: Նա նշում է, որ ԼՂ հակամարտությունն է Հայաստանի զարգացածության պակասի, խորքային չքավորության, «ուղեղների արտահոսքի» և Ռուսաստանից և Իրանից կախվածության պատճառը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/27/article-wt/2958584]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր