211652_close_icon
views-count42300 դիտում article-date 19:15 27-03-2019

Երևանում ավտոկայանատեղիից գողացել են Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեծանիվը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Արման Գ.-ն և Էդմոնդ Հ.-ն բաց են թողնվել: Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գողության փաստով ԱԺ պատգամավոր Գ. Պետրոսյանից հաղորդում է ընդունվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր