211652_close_icon
views-count924 դիտում article-date 17:05 27-03-2019

Ալժիրի կառավարող կուսակցությունը պաշտոնաթողության կոչ է արել Բուտեֆլիկային

Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ: Այդ մասին ասված է քաղաքական միավորման հայտարարության մեջ:Հաղորդում է [url=https://ria.ru/20190327/1552150890.html]ria.ru[/url]-ն։ «Ազգային դեմոկրատական ժողովը նախագահին խորհուրդ է տալիս Սահմանադրությանը համապատասխան պաշտոնաթող լինել․․․ երկրում անցումային շրջանի սկիզբը դյուրացնելու համար»,- նշվում է փաստաթղթում: «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը կարևորությամբ երկրորդն է կառավարող կոալիցիայում՝ «Ազգային ազատագրության ճակատի» հետ մեկտեղ: Երկու կուսակցություններն էլ մարտին պաշտպանել են 82-ամյա Բուտեֆլիկայի առաջադրումը նոր նախագահական ժամկետի: Մարտի 26-ին Ալժիրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Ղայիդ Սալեհը կոչ է արել գործի դնել Սահմանադրության 102-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի պաշտոնը թափուր հայտարարել, եթե նա ի վիճակի չէ կատարելու իր պարտականություններն առողջական վիճակի պատճառով: Սահմանադրության համաձայն՝ նախագահի անգործունակության փաստը նախ պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը, իսկ այնուհետև խորհրդարանը։

Նմանատիպ նյութեր