211652_close_icon
views-count832 դիտում article-date 16:06 27-03-2019

ԵՊԲՀ-ն շարունակում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։ Տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձագետներին ներկայացրեց բժշկական համալասարանի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ բուհը պատրաստ է համագործակցության՝ բոլոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացան կրթական ծրագրերին ու կուրսանտների հետ տարվող աշխատանքներին: Փորձագետները նշեցին, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ, որի շրջանակում կիրականացվի դասախոսական կազմի ընտրություն և վերապատրաստում, ուսումնական ծրագրերի թարմացում, ուսման պրոցեսում նոր մեթոդների կիրառում, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի հեռավար կրթությանը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագիրն (DEEP) իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Նմանատիպ նյութեր