211652_close_icon
views-count1480 դիտում article-date 15:54 27-03-2019

Լիտվայի դեմ իրականացված խորհրդային ագրեսիայի մեղադրանքով նախկին ԽՍՀՄ 2 պաշտոնյա հեռակա ազատազրկման են դատապարտել

Վիլնյուսի շրջանային դատարանը ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովին հեռակա 10 տավա ազատազրկման է դատապարտել: Նա 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների գործով մեղավոր է ճանաչվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ, հայտնում է [url=https://meduza.io/news/2019/03/27/sud-vilnyuse-zaochno-osudil-byvshego-ministra-oborony-sssr-dmitriya-yazova-na-10-let-tyurmy]meduza[/url]-ն: Մեղադրող կողմի վարկածով՝ 1990 թվականի վերջին Յազովը հանձնարարել է պատրաստել Լիտվան ԽՍՀՄ կազմ վերադարձնելու ծրագիր և կազմել գրավելու ենթակա ռազմավարական օբյեկտների ցանկը: Նրա ծրագրի իրականացման հետևանքով 1991 թվականի հունվարին «Խորհրդային Միության կողմից Լիտվայում ագրեսիա է սկսվել և զինված հակամարտություն»: Գործով հեռակա դատապարտվել է նաև ՊԱԿ նախկին սպա Միխայիլ Գոլովատովը՝ նա դատապարտվել է 12 տարվա բանտարկության: Լիտվայի դեմ «իրականացված խորհրդային ագրեսիայի» մեղադրանք է ներկայացվել ընդհանուր Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի 67 քաղաքացու: Դատարանի առջև են կանգնել ՌԴ միայն 2 քաղաքացի, մնացյալը՝ հեռակա:

Նմանատիպ նյութեր