211652_close_icon
views-count2868 դիտում article-date 15:43 27-03-2019

Կողոպտել են Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տունը

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում ուշ գիշերով գողություն է տեղի ունեցել։ Թալանել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հաղորդում է [url=https://www.aliq.ge/koghoptel-en-ekonomikayi-naxarari-arandznatuneh/]aliq.ge[/url]-ն։ Հանցագործության փաստը թեև չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում, սակայն նշվում է, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին: Քոբուլիայի հարևաններն ասում են, որ գողությունը տեղի է ունեցել երկու օր առաջ և նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:

Նմանատիպ նյութեր